BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀՀԿ-ն ընդդիմադիրներին ու հանրությանը չուզեց ընդառաջել

ՀՀԿ-ն ընդդիմադիրներին ու հանրությանը չուզեց ընդառաջել
04.12.2013 | 14:32

Այսօր ԱԺ-ն վերստին մերժեց ընդդիմադիրների առաջարկը: Մեծամասնությունը «կողմ» քվեարկեց պարտադիր կուտակային համակարգի ներդրման նախագծին: Իսկ մինչ այդ ՀՅԴ խմբակցությունը, հուսալով, որ քսան րոպե ընդմիջումը կարող է ՀՀԿ-ի կարծիքը փոխել, ընդմիջում խնդրեց: Անգամ տեխնիկական համակարգը չէր ուզում «ենթարկվել» ՀՀԿ-ին, որոշ ժամանակով խափանվել էր, ինչից օգտվեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանը և առաջարկեց կազմակերպել գաղտնի քվեարկություն: Բայց խնդիրը լուծվեց, սակայն ընդդիմադիրների հորդորը, թե դրսում հարյուրավոր մարդիկ սպասում են արդարացի որոշման, ոչ մի ազդեցություն չգործեց ՀՀԿ-ի որոշման վրա:

Քվեարկությունից հետո Հրանտ Բագրատյանն առաջարկեց փող հավաքել ու ինչ-որ մեկին գործուղել Չիլի: «Կտեսնեք, որ Չիլիում էլ նման բան չկա»,-ասաց Բագրատյանը, իսկ Վահան Հովհաննիսյանն ավելի կարճացրեց ճանապարհը` առաջարկելով Չիլի գնալու փոխարեն դուրս գալ ԱԺ բակ և բացատրել իրենց քվեարկության արդյունքը:
ՀԱԿ խմբակցության քարտուղարն էլ սպառնաց, թե քանի որ մեծամասնությունը չընտրեց կառուցողական համագործակցության ճանապարհը, իրենք կգնան այլ ճանապարհով:
Ի դեպ, ընդդիմությունը պատրաստվում է դիմելու Սահմանադրական դատարան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ